Ընտրություններ

/storage/2023/01/15/politics.svg

Աղբյուր:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) պաշտոնական կայքում հրապարակվում են Հայաստանում անցկացված և անցկացվող  ընտրություններին վերաբերող մեծածավալ տեղեկություններ։


Նկարագրություն

 

 

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի elections.am կայքի գլխավոր էջում առկա են ընտրություններին առնչվող շտեմարանների վերաբերյալ գլխագրեր։

«Ընտրություններ» և «Հանրաքվե» գլխագրերն ինտերակտիվ են, որոնց վրա մկնիկը պահելու դեպքում նոր բաժիններ են առաջարկվում: (Նկար 1) Բաժիններից յուրաքանչյուրում առկա են տարբեր տեսակի (Ազգային ժողովի, ավագանու անդամի և այլն) ընտրությունների մասին շտեմարաններ։

 

 

 

Օրինակ՝ «Ընտրություններ» գլխագրի «Ավագանու անդամի» բաժնի վրա մեկ անգամ մկնիկի ձախ սեղմակը սեղմելով՝ կբացվի նոր էջ, որտեղ կան ավագանու անդամի ընտրության վերաբերյալ ենթաբաժիններ (ըստ համայնքների)։ Ենթաբաժինները կազմված են ժամանակագրական հաջորդականությամբ։ Բացի այդ՝ նույն բաժնում կա զտիչ (ֆիլտր), որի միջոցով հնարավոր է նեղացնել որոնման շրջանակը: (Նկար 2)

 

 

 

 

Ընտրելով անհրաժեշտ համայնքը և մկնիկի ձախ սեղմակը համայնքի անվան վրա մեկ անգամ սեղմելով՝ կբացվի նոր պատուհան, որտեղ առկա են տեղեկություններ հետևյալի մասին՝

գրանցված թեկանածուների
ընտրության արդյունքների
ընտրական տեղամասերի
ընտրությունը լուսաբանող լրագրողների
ընտրությունը դիտարկող դիտորդների (Նկար 3)

 

Մյուս տեսակի ընտրությունների (նաև հանրաքվեի) վերաբերյալ տեղեկությունների համակարգումը ԿԸՀ պաշտոնական կայքում վերը նկարագրված տրամաբանությամբ է կատարվում։ Բացի այդ՝ ԿԸՀ կայքում տվյալներ կան ընտրություններին որպես թեկնածու մասնակցողների ունեցվածքի վերաբերյալ։

 

Օրինակ՝ Ազգային ժողովի ընտրության և  տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրության դեպքում (ՏԻՄ համամասնական) ԿԸՀ կայքում տեղադրվում են գրանցված թեկնածուների և ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերի հայտարարագրերը: Մուտք գործելով «Ընտրություններ» գլխագիր, ապա՝ «Ազգային ժողովի» բաժին, ապա՝ «Գրանցված թեկնածուներ» ենթաբաժին, հնարավոր կլինի

տեսնել հայտարարագրերի մասին ակտիվ հղումները: (Նկար 4)

 

 

 

 

Այս ամենից բացի՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի գլխավոր էջում առկա է նաև Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող անձանց՝ ընտրողների ռեգիստրը։ Այս ռեգիստրի միջոցով հնարավոր է ստուգել ընտրողի հաշվառման հասցեի, այդ հասցեում հաշվառված մյուս ընտրողների տվյալները և տեղամասային ընտրական հանձնաժողովի համարը: (Նկար 5)

 

ՀՏՀ
elections.am հարթակում հրապարակված տեղեկության պատասխանատուն Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է։
Հնարավոր է լինեն ընտրությունների վերաբերյալ տվյալներ, որոնք դեռ չեն ամփոփվել ԿԸ հանձնաժողովի կողմից և դեռ չեն արտացոլվել այս հարթակում։ Արդյունքներն ամփոփվում են կարճ ժամանակում։
Ո՛չ, հնարավոր չէ։ Ընտրությունների արդյունքների վերաբերյալ տեղեկությունը ամփոփվելուց որոշակի ժամանակ հետո է հրապարակվում elections.am հարթակում։