Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և փորձաքննություն (ՇՄԱԳ)

/storage/2023/01/15/environment.svg

Աղբյուր:

Շրջակա միջավայրի նախարարության (ՇՄ) պաշտոնական կայքում, ի թիվս այլ տվյալների, հրապարակվում են նաև Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը և փորձաքննությանը առնչվող տեղեկություններ։


Նկարագրություն

 

ՇՄ նախարարության կայքի գլխավոր էջի ներքևի մասում զետեղված «Փորձաքննություն» գլխագրի տակ ակտիվ հղմամբ նշված են՝ «Նախագծեր», «Եզրակացություններ», «Փորձաքննությանն առնչվող կարգեր» և «Հանրային քննարկման արձանագրություններ»։
(Նկար 1)

Նույն էջերը հնարավոր է տեսնել նաև նախարարության պաշտոնական կայքի գլխավոր էջի վերնամասում՝ «Շրջակա միջավայր» գլխագրի վրա մկնիկի ձախ սեղմակը մեկ անգամ սեղմելով։

 

 

«Նախագծեր», «Եզրակացություններ» բաժիններից յուրաքանչյուրի վրա մկնիկի ձախ սեղմակը մեկ անգամ սեղմելով՝ նոր պատուհան կբացվի, որտեղ ըստ տարիների և ամիսների տեղադրված են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը և փորձաքննությանը վերաբերող մանրամասն տեղեկություններ (հիմնականում PDF ձևաչափով)։

 

 

 

Հրապարակված տեղեկությունները դասակարգված են ժամանակագրական հերթականությամբ, վերնագրում նշում կա գնահատում ստացող սուբյեկտի անվանման, իրականացվելիք գործունեության տեսակի և հասցեի մասին (Նկար 2)։ ՇՄԱԳ եզրակացությունների բաժնում կա նաև նախորդ տարիներին տրված իրավունք վերապահող փաստաթղթերի արխիվ:

 

ՀՏՀ
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության փաստաթղթերում առկա տեղեկության պատասխանատուն ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն է։
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության նախագծերն ու եզրակացությունները մեխանիկական եղանակով են մուտքագրվում այս հարթակում, և հնարավոր է դրանք հաստատվելուց որոշակի ժամանակ անց հրապարակվեն։ Դա կարող է տևել առավելագույնը 10-15 օր։