Պետական գնումներ

/storage/2023/01/15/economy.svg

Աղբյուր:

Պետական և համայնքային կառույցների գնումների վերաբերյալ տեղեկությունը ներկայացվում է ֆինանսների նախարարության armeps.am և gnumner.minfin.am հարթակներում։


Նկարագրություն

 

 

Ֆինանսների նախարարության gnumner.minfin.am հարթակում գնումների գործընթացի մասին տեղեկությունը հնարավոր է գտնել միայն գնման ընթացակարգի ծածկագիրն իմանալու դեպքում։ gnumner.minfin.am կայքի գլխավոր էջի աջ մասում առկա է որոնման դաշտ, որտեղ լրացնելով գնման ընթացակարգի ծածկագիրը՝ հարկավոր է սեղմել enter կոճակը։ Դրանից հետո համակարգը որոնում կկատարի և կներկայացնի փնտրվող ընթացակարգի վերաբերյալ առկա ամբողջ տեղեկությունը` կից փաստաթղթերով: (Նկար 1)

 

 

 

Ի տարբերություն վերը նշված հարթակի՝ ֆինանսների նախարարության armeps.am հարթակում որոնում կատարելու լայն հնարավորություն կա։ Բացի այդ՝ armeps.am հարթակում հրապարակվում են գնման պայմանագրերը։ armeps.am հարթակի գլխավոր էջի ձախ մասում «Հաշվետվություններ և վերլուծություններ» բաժին կա: (Նկար 2)

 

 

 

 

 

 

Մկնիկի ձախ սեղմակը մեկ անգամ սեղմելով նշված բաժնի վրա՝ նոր էջ կբացվի, որտեղ ներկայացված գլխագրերից մեկը «Պայմանագրեր» բաժինն է։ Մկնիկի ձախ սեղմակը մեկ անգամ սեղմելով «Պայմանագրեր» բաժնի վրա՝ նոր պատուհան կբացվի, որտեղ որոնման մի շարք եղանակներ կան: (Նկար 3)

 

 

 

 

 

 

Փնտրվող տեղեկության որոշակիության դեպքում համակարգն առավել ճշգրիտ զտում կիրականացնի։ Լրացնելով փնտրվող պայմանագրի վերաբերյալ տվյալները՝ հարկավոր է սեղմել «Որոնել» կոճակը։ Համակարգը որոնում կատարելուց հետո հենց նույն էջի ներքևի մասում կներկայացնի գնման ընթացակարգի ամսաթվի, կողմերի, գնման առաջարկի մասին տեղեկությունները, իսկ աջ մասում՝ պայմանագրերը: (Նկար 4)

ՀՏՀ
Պետական գնումների վերաբերյալ տեղեկության մշակումն ու հրապարակումն իրականացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։
Գնման ընթացակարգի ծածկագրերի մասին տեղեկությունը տնօրինում է ընթացակարգը կազմակերպողը։