Պաշտոնյաների ունեցվածքի շտեմարան

/storage/2023/07/13/group-1721.svg

Աղբյուր:

«Հետք»-ի տվյալների լրագրության հավելվածում տեղեկություններ կան բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի և փոխկապակցվածության մասին։


Նկարագրություն

 

 

Data.hetq.am հարթակի գլխավոր էջում որոնման համակարգ կա, որի միջոցով հնարավոր է ընտրել պետական պաշտոն զբաղեցրած և զբաղեցնող պաշտոնյային՝ գրելով նրա ազգանունը, ապա՝ անունը։  Հարթակում հնարավոր է զտել պաշտոնյայի վերաբերյալ տեղեկությունը «ըստ դրամական միջոցների», «ըստ կապերի» և «ըստ եկամուտների»: (Նկար 1)

 

 

 

 

 

 

Եթե անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ թե կոնկրետ պաշտոնյայի, այլ որևէ պետական մարմնի պաշտոնյաների՝ data.hetq.am-ի բազայում առկա ցանկից, ապա անհրաժեշտ է որոնման դաշտում նշել «ընտրել մարմինը» տարբերակը:  (Նկար 2)

 

 

 

 

 

Այցելելով «Պաշտոնյայի ազգանուն, անուն»-ով էջ` կտեսնեք պաշտոնյայի կենսագրությունը, դրա ներքևի մասում՝ պաշտոնյայի կապերի մասին ինտերակտիվ սխեման: (Նկար 3)

 

 

Սխեմայի վերևի մասում նշումներ կան փոխկապակցված անձանց կապերի տեսակների մասին (ամուսին, եղբայր, ծնող և այլն): Մկնիկի ձախ սեղմակը սեղմելով պաշտոնյաների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց անունների վրա՝ կընդգծվի նրանց հետ ուղիղ կապ ունեցող անձանց շրջանակը։

ՀՏՀ
Ըստ data.hetq.am-ի՝ գույքի և դրամական միջոցների վերաբերյալ տեղեկության աղբյուրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն է (այժմ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով), իսկ փոխկապակցված անձանց քարտեզը ստեղծելիս հեղինակներն օգտվել են նաև այլ աղբյուրներից։
data.hetq.am-ում առկա գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալներն ընդգրկում են 2019 և դրան նախորդ թվականները։
Պաշտոնյաների ունեցվածքի շտեմարանում առկա «Ինչպես օգտվել» բաժնում հրապարակված է կայքից օգտվելու ուղեցույց։