Օդի և ջրի մշտադիտարկում

/storage/2023/01/15/environment.svg

Աղբյուր:

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և  մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքում հրապարակվում են մթնոլորտային օդի, ջրի որակի և այլնի վերաբերյալ մշտադիտարկման տվյալներ։


Նկարագրություն

 

 

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի armmonitoring.am պաշտոնական կայքի գլխավոր էջում կան «Մթնոլորտային օդ» և «Ջուր» գրառումներ՝ համապատասխան պատկերներով (icon): Մկնիկի ձախ սեղմակը մեկ անգամ սեղմելով «Մթնոլորտային օդ»-ի պատկերի վրա՝ նոր էջ կմտնեք: (Նկար 1)

 

 

 

 

 

 

«Մթնոլորտային օդ»-ի էջում զտման հնարավորություն կա, որի միջոցով կարելի է ընտրել տարին, ամիսը, քաղաքը, որի օդը ստուգվել է։ Ընտրելով քաղաքը և ժամանակը և մկնիկի ձախ սեղմակը սեղմելով «Գնալ» կոճակի վրա՝ կմտնեք նոր էջ, որտեղ կտեսնեք փնտրվող տեղեկությունը: (Նկար 2)

 

 

 

 

 

 

 

 

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի armmonitoring.am պաշտոնական կայքի գլխավոր էջում ընտրելով «Ջուր» էջը`կտեսնեք ջրերի վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները: (Նկար 3)

ՀՏՀ
Այս բազայում հրապարակվող տվյալների պատասխանատուն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն է։