ՄԻՊ զեկույցներ

/storage/2023/01/15/human-rights.svg

Աղբյուր:

Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների պաշտոնական կայքէջերում պարբերաբար հրապարակվում են երկու երկրներում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ զեկույցներ և այլ ամփոփ տեղեկանքներ։


Նկարագրություն

 

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) պաշտոնական կայքի (ombuds.am) գլխավոր էջում «Աշխատանքի ուղղություններ» տողի վրա մկնիկի ձախ սեղմակը մեկ անգամ սեղմելուց հետո կբացվի պատուհան, որտեղ կա «Հաղորդումներ և զեկույցներ» բաժին: (Նկար 1)

Մկնիկի ձախ սեղմակը մեկ անգամ սեղմելով «Հաղորդումներ և զեկույցներ» բաժնի վրա՝ նոր էջ կմտնեք։

 

 

 

 

«Հաղորդումներ և զեկույցներ» բաժնում հրապարակվում են ՄԻՊ-ի աշխատակազմի կազմած մանրամասն զեկույցներն ու հաղորդումները: (Նկար 2)

Ընտրելով անհրաժեշտ զեկույցը կամ հաղորդումը՝ հարկավոր է մկնիկի ձախ սեղմակը մեկ անգամ սեղմել փաստաթղթի նշանի վրա, և նոր պատուհանում կցուցադրվի փաստաթուղթը։

 

 

 

 

 

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքի (artsakhombuds.am) գլխավոր էջում «Գործունեություն» բաժին կա, որի վրա մկնիկի ձախ սեղմակը սեղմելուց հետո փոքրիկ պատուհան կբացվի, որտեղ հղումներ կան «Տարեկան հաղորդումներ» և «Արտահերթ զեկույց» բաժիններին: (Նկար 3)

 

 

 

 

 

Մկնիկի ձախ սեղմակը սեղմելով «Տարեկան հաղորդումներ» և «Արտահերթ զեկույց» էջերից որևէ մեկի վրա՝ նոր էջ կմտնեք, որտեղ, ըստ թողարկման ժամանակագրության, հաջորդաբար տեղադրված են հաղորդումները և զեկույցները: (Նկար 4)

 

Անհրաժեշտ ժամանակաշրջանի փաստաթուղթն ընտրելուց հետո մկնիկի ձախ սեղմակը մեկ անգամ սեղմելով փաստաթղթի վրա՝ նոր էջ կմտնեք, որտեղից կարելի է ծանոթանալ փաստաթղթի հակիրճ բովանդակությանը, իսկ ամբողջական նյութին ծանոթանալու համար անհրաժեշտ է ներբեռնել այն։

ՀՏՀ
Նշված բազաներում հրապարակված տվյալների պատասխանատուն Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների աշխատակազմերն են։