Ջրօգտագործման թույլտվություններ

/storage/2023/01/15/environment.svg

Աղբյուր:

Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում հրապարակվում են Հայաստանի տարածքում նախարարության կողմից ջրօգտագործման թույլտվությունների վերաբերյալ տեղեկություններ։


Նկարագրություն

 

 

Շրջակա միջավայրի նախարարության (ՇՄ) պաշտոնական env.am կայքում, ի թիվս այլ տվյալների, հրապարակվում են ջրօգտագործման թույլտվությունները։ ՇՄ նախարարության կայքի գլխավոր էջի ներքևի մասում զետեղված «Ջուր» բաժնում կա «Ջրօգտագործման թույլտվություն» ենթաբաժինը: (Նկար 1) Այդ բաժնի վրա մկնիկը մեկ անգամ սեղմելով՝ նոր պատուհան կբացվի, որտեղ տեղադրված են ջրօգտագործման թույլտվություններն ըստ տարիների (Excel ձևաչափով)։

 

 

 

Ներբեռնով ընտրված տարվա ջրօգտագործման թույլվտվություններ նիշքը (ֆայլը)՝ հնարավոր կլինի ծանոթանալ հետևյալ տեղեկություններին՝

  •  ջրօգտագործողի անվանում,
  •  ◆ ջրօգտագործողի տեսակ,
  •  ◆ թույլտվության ժամկետ,
  •  ◆ ջրօգտագործման հասցե,
  •  ◆  ջրօգտագործման ծավալ,
  •  ◆ ջրօգտագործման նպատակը: (Նկար 2)
ՀՏՀ
Ջրօգտագործման թույլտվությունների վերաբերյալ հրապարակված և հրապարակվող տեղեկությունների պատասխանատուն ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն է։
Ջրօգտագործման թույլտվությունների վերաբերյալ տվյալներն ամփոփված են ըստ տարիների։ Եթե անհրաժեշտ են ընթացիկ տարվա տվյալները, ապա դրանք ստանալու նպատակով պետք է դիմել ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն։