Հարկ վճարողների որոնման համակարգ

/storage/2023/01/15/economy.svg

Աղբյուր:

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) պաշտոնական կայքում կա Հայաստանի հարկ վճարողների որոնման համակարգ։


Նկարագրություն

 

Պետական եկամուտների կոմիտեի petekamutner.am պաշտոնական կայքում կա տեղեկատվական շտեմարան, որի միջոցով հնարավոր է փնտրել Հայաստանում հարկ վճարողներին առնչվող տեղեկություններ։ ՊԵԿ-ի կայքի գլխավոր էջի «Էլեկտրոնային ծառայություններ» գլխագրի վրա մկնիկը պահելով՝ կբացվեն այլ բաժիններ ուղղորդող պատուհաններ։ Դրանցում առկա է «Հարկային էլեկտրոնային ծառայություններ» բաժին։ Մկնիկն այդ բաժնի վրա պահելով՝ կբացվեն մի շարք ենթաբաժիններ: Սեղմելով «ՀՀ հարկ վճարողների փնտրման համակարգ» (Նկար 1) ենթաբաժնի վրա՝ կբացվի նոր պատուհան։

 

Նոր պատուհանում որոնման համակարգում մուտքագրելով հարկ վճարողի անվանումը կամ հաշվառման համարը (ՀՎՀՀ)՝ կբացվեն  հարկ վճարողին վերաբերող հետևյալ տեղեկությունները՝

  • ՀՎՀՀ-ն,
  • անվանումը,
  • իրավաբանական հասցեն,
  • գործունեության տեսակի կոդը,
  • գրանցման ամսաթիվը,
  • կարգավիճակը,
  • հարկման ռեժիմը: (Նկար 2)
ՀՏՀ
Հարկ վճարողների վերաբերյալ հրապարակված և հրապարակվող տեղեկությունների պատասխանատուն Պետական եկամուտների կոմիտեն է։
Հարկ վճարողի վերաբերյալ տվյալներ հնարավոր է փնտրել միայն ընկերության՝ իրավաբանական անձանց ռեգիստրում գրանցված անվանումով և ՀՎՀՀ-ով։