Դատական տեղեկատվական համակարգ

/storage/2023/01/15/justice.svg

Աղբյուր:

Դատական տեղեկատվական համակարգը Հայաստանի դատարաններում քննված և քննվող դատական գործերի տեղեկատվական շտեմարան է։


Նկարագրություն

 

«Դատալեք» տեղեկատվական հարթակ մուտք գործելու համար անհրաժեշտ է այցելել datalex.am կայք։ Հարթակի գլխավոր էջի վերևի մասում առկա են հիմնական բաժինների գլխագրերը՝ «Դատական գործերի որոնում», «Նիստերի ժամանակացույց» և այլն։ Մկնիկի ձախ սեղմակը մեկ անգամ սեղմելով «Դատական գործերի որոնում» բաժնի վրա՝ նոր պատուհան կբացվի, որտեղ հնարավորություն կա դատական գործերը որոնելու ըստ գործի տեսակի՝ քաղաքացիական, քրեական, վարչական և այլն:

(Նկար 1)

 

 

Համակարգում որոնում կատարելու տրամաբանությունը նույնն է բոլոր տեսակի գործերի համար, տարբեր է միայն որոնում կատարելու համար պարտադիր մուտքագրման ենթակա տվյալների շրջանակը (ըստ դատական գործի տեսակի)։

 

Այցելելով «Քաղաքացիական» գործերի որոնման էջ՝ հնարավոր է որոնում կատարել մի քանի եղանակով։ «Հայցվորի» կամ «Պատասխանողի» տվյալներն ունենալու դեպքում դրանք պետք է լրացնել համապատասխան վանդակներում և սեղմել «Որոնել» կոճակը: (Նկար 2)

 

 

Որոնում հնարավոր է կատարել նաև, եթե ունեք դատական գործի համարը, որը կրկին անհրաժեշտ է լրացնել համապատասխան վանդակում և սեղմել «Որոնում» կոճակը, որից հետո համակարգը կգտնի փնտրվող գործը: (Նկար 3)

Որոնման արդյունքում հայտնաբերված դատական գործի մանրամասներին ծանոթանալու համար հարկավոր է մկնիկը սեղմել հայտնաբերված գործի աջ անկյունում առկա խոշորացույցի նշանի վրա, և նոր էջ կբացվի։

 

 

Նոր բացված էջում կգտնեք դատական գործի վերաբերյալ հակիրճ և ամբողջական տեղեկություն։ «Հակիրճ» և «Դատական գործ» գլխագրերի վրա մկնիկի ձախ սեղմակը մեկ անգամ սեղմելով՝ կբացվեն համապատասխան նոր պատուհանները, որտեղ զետեղված կլինեն կոնկրետ գործի վերաբերող մանրամասն տվյալներ: (Նկար 4)

Նույն էջում առկա է կոնկրետ դատական գործի վերաբերյալ նիստերի ժամանակացույցը պատկերող օրացույց, որի վրա ընդգծված են նիստերի օրերը։ Այս էջում կա նաև դատական գործի վերաբերյալ ողջ տեղեկությունը ձեր համակարգիչ բեռնելու հնարավորություն։

 

 

Ինչպես վերևում նշեցինք, դատական մյուս գործերի (քրեական, վարչական և այլն) որոնման տրամաբանությունը նույնն է։ Քրեական, վարչական և այլ տեսակի դատական գործերը որոնելու համար անհրաժեշտ է այցելել «Դատալեքս» տեղեկատվական համակարգի գլխավոր էջում առկա «Դատական գործերի որոնում» էջը և հետո ընտրել փնտրվող գործի տեսակին համապատասխան էջը։ Այդ էջում պետք է մուտքագրել համակարգի կողմից պահանջվող նվազագույն տեղեկությունները և սեղմել «Որոնել» կոճակը: (Նկար 5)

 

 

 

«Դատական տեղեկատվական համակարգում» հնարավոր է նաև «խելացի» որոնում կատարել։ Որոնման այս եղանակը թույլ է տալիս փնտրել ՀՀ քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածի հատկանիշներով հարուցված և մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված, դատարանում քննվող գործերը։

Այս բաժնում որոնում հնարավոր է կատարել՝ անհրաժեշտ վանդակում լրացնելով ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը կամ հոդվածում առկա բառերը: (Նկար 6)

 

Համակարգի կողմից հայտնաբերված գործերը կարելի է ուսումնասիրել վերևում նկարագրված եղանակով (հայտնաբերված գործերի աջ մասում առկա խոշորացույցի նշանի վրա մկնիկի ձախ սեղմակը մեկ անգամ սեղմել և նոր բացված պատուհանում ուսումնասիրել դատական գործը)։

ՀՏՀ
Datalex-ում հրապարակված տվյալների պատասխանատուն Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմն է։
Այո՛, հնարավոր է։ Կոնկրետ գործերում տվյալների բացակայության հարցով տեղեկությունը ճշգրտելու նպատակով անհրաժեշտ է դիմել գործը քննող/քննած դատավորի աշխատակազմ։
Datalex դատական տեղեկատվական համակարգն ունի «Հարցուպատասխան» բաժին, որտեղ լրացուցիչ տեղեկություններ կան համակարգի վերաբերյալ։
Նորաստեղծ Հակակոռուպցիոն դատարանում քննվող և քննված գործերի ժամանակացույցի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի (court.am) «Նորություններ» բաժնում, իսկ դատարանի կայացրած որոշումները հրապարակվում են «Մասնագիտացված դատարաններ»-ի «Հակակոռուպցիոն դատարան»-ի «Ընդհանուր տեղեկություններ» բաժնի «Հրապարակումներ» ենթաբաժնում։