Ազգային ժողովի նիստերի արձանագրություններ և ելույթներ

/storage/2023/01/15/politics.svg

Աղբյուր:

Ազգային ժողովի պաշտոնական կայքում կան խորհրդարանի լիագումար և արտահերթ նիստերում հնչած ելույթների սղագրությունները և քվեարկությունների արդյունքների մասին տվյալներ։ 


Նկարագրություն

 

 

 

Ազգային ժողովի պաշտոնական parliament.am կայքում հրապարակվում են խորհրդարանի  լիագումար և արտահերթ նիստերում հնչած ելույթների սղագրությունները։ Գլխավոր էջում՝ «Նիստեր» բաժնի վրա մկնիկը պահելով՝ նոր պատուհան կբացվի, որտեղ կան «Նիստերի        սղագրություններ» և «Նիստերի արձանագրություններ» նշումներ: (Նկար 1)

 

 

 

 

Մկնիկի ձախ սեղմակը «Նիստերի սղագրություններ» տողի վրա մեկ անգամ սեղմելով՝ նոր պատուհան կբացվի, որտեղ հրապարակված են լիագումար և արտահերթ նիստերում հնչած բոլոր ելույթների սղագրությունները։

«Նիստերի սղագրությունները» էջի ձախ մասում առկա է օրացույց, որի միջոցով հնարավոր է ընտրել տեղի ունեցած նիստի տարեթիվը, ամիսը և օրը, որից հետո էջում կհայտնվեն փնտրվող կոնկրետ նիստում հնչած ելույթների սղագրությունները: (Նկար 2)

 

 

Այցելելով «Նիստերի արձանագրություններ» էջը՝ հնարավոր է տեսնել ԱԺ արտահերթ կամ հերթական նիստում տեղի ունեցած քվեարկության արդյունքները։ Քվեարկության արդյունքներն ինչպես ընդհանուր, այնպես էլ անհատական են։ Մկնիկի ձախ սեղմակը մեկ անգամ սեղմելով «Անհատական քվեարկություններ» տողի վրա՝ նոր պատուհան կբացվի, որտեղ տեղադրված են բոլոր պատգամավորների քվեարկությանների արդյունքները: (Նկար 3) Այս էջում ևս կա օրացույց, որի միջոցով հնարավոր է տեսնել քվեարկությունների արխիվը։

ՀՏՀ
Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկության պատասխանատուն ԱԺ-ն է։
ԱԺ քվեարկությունների վերաբերյալ տվյալները հրապարակվում են քվեարկությունից անմիջապես հետո՝ նույն օրը։ ԱԺ նիստում հնչած ելույթների սղագրությունները հրապարակվում են ավելի ուշ՝ երկու շաբաթվա ընթացքում։
ԱԺ պաշտոնական կայքում հրապարակվում են միայն լիագումար և արտահերթ նիստերի ժամանակ հնչած ելույթների սղագրությունները։ Հանձնաժողովների նիստերի ելույթների սղագրությունները չեն հրապարակվում։