Անշարժ գույքի սեփականատեր և գույքի բնութագիր

/storage/2023/01/15/communities.svg

Աղբյուր:

ՀՀ կադաստրի կոմիտեի e-cadastre.am հարթակի միջոցով հնարավոր է տեղեկություններ ստանալ անշարժ գույքի նկատմամբ իրավունքներ ունեցող սուբյեկտների, ինչպես նաև գույքի բնութագրի մասին։

Նշված տեղեկությունը ստանալու համար պետական տուրք վճարելու անհրաժեշտություն կա։


Նկարագրություն

 

 

 

 

ՀՀ կադաստրի կոմիտեի e-cadastre.am հարթակի գլխավոր էջում առկա է «Տեղեկատվության հարցում» բաժին: (Նկար 1)

 

 

 

 

 

 

 

 

Մկնիկի ձախ սեղմակը մեկ անգամ «Տեղեկատվության հարցում» բաժնի վրա սեղմելով՝ նոր էջ կբացվի, որտեղ առկա է գույք փնտրելու 3 եղանակ։ Հնարավոր է գույքի որոնում կատարել ըստ վկայականի, ըստ հասցեի և ըստ կադաստրային ծածկագրի (գույքը նույնականացնող կոդի): (Նկար 2)

 

 

 

 

 

Լրացնելով գույք որոնելու համար անհրաժեշտ տվյալները (օրինակ՝ հասցեն) և սեղմելով «Որոնել» կոճակը՝ համակարգը կգտնի անհրաժեշտ գույքը (e-cadastre.am-ում փնտրվող հասցեով գրանցված լինելու դեպքում)։ Դրանից հետո հարկավոր է ընտրել, թե ինչ տեղեկություն է ձեզ անհրաժեշտ` դրա մասին նշում կատարելով։ Այդ ամենից հետո անհրաժեշտ է վճարել պետական տուրքը, որը սահմանում է կադաստրի կոմիտեն, և ստանալ հայցվող տեղեկությունը: (Նկար 3)

 

 

 

 

Կադաստրի կոմիտեի նույն հարթակում կա նաև կադաստրային քարտեզ, որից օգտվելու համար պետք է գրանցվել e-cadastre.am հարթակում։ Գույքի որոնում հնարավոր է կատարել գրանցումն անցնելուց հետո կադաստրային ծածկագիրն ունենալու դեպքում: (Նկար 4)

ՀՏՀ
Անշարժ գույքի սեփականատերերին և գույքերի բնութագրին վերաբերող պաշտոնական տվյալները մշակում է ՀՀ կադաստրի կոմիտեն։
Անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունը տրամադրվում է ինքնաշխատ եղանակով։
Նման դեպքերում համակարգը լուծում չի առաջարկում։ Անհրաժեշտ է կա՛մ բոլոր ներկայացված նույնաբովանդակ հասցեների համար վճարում կատարել, կա՛մ պարզել գույքի կադաստրային ծածկագիրը և «ըստ ծածկագրի» որոնում կատարել։